• +374 060-50-50-25
  • +374 010-70-70-55
  • info@sedarsgroup.com
x
Ենթագումար: 0 դր.
0

"ՍԵԴԱՐՍ ԳՐՈՒՊ" Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերությունը ստեղծվել է 2016 թվականի սկզբին:

Ընկերությունը զբաղվում է սննդամթերքի ներմուծմամբ և վաճառքով, համագործակցում է եվրոպական և ռուսական առաջատար արտադրողների հետ և հանդիսանում նրանց պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերության առաքելությունն է նպաստել Հայաստանում առողջ և օգտակար սննդի զարգացմանը: Ընկերությունը հոգում է նաև սնվելու սահմանափակ հնարավարություններ ունեցող մարդկանց մասին՝ առաջարկելով բազմատեսակ սնունդ առանց գլյուտենի, լակտոզայի և այլ ալերգենների նաև առանց շաքարի՝ այդպիով նրանց համար ապահովելով սնվելու լիարժեք պայմաններ և բարձրացնելով նրանց կյանքի որակը: Ընկերությունը հատկապես կարևորում է առանց գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների և առանց կոնսերվանտների սննդամթերքի ապահովումը

"ՍԵԴԱՐՍ ԳՐՈՒՊ" Ընկերության համար թանկ է յուրաքանչյուր սպառողի առողջությունը, ուստի ընկերությունն անում է ամեն ինչ ապահովելու նրան բարձրորակ, առողջարար և օգտակար սնունդով :

Մեր ինտերնետային խանութը կթեթևացնի սպառողների հոգսերը հնարավորություն տալով նրանց ձեռք բերել իրենց անհրաժեշտ ապրանքները առանց տնից դուրս գալու: